▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Մկրտչյանի բուժման ողջ գումարը հավաքվել է. դերասանը խնդրում է դադարեցնել դրամահավաքը

Արդեն տեղեկացրել ենք, որ դերասան և ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը, ով բուժման նպատակով ներկայումս Գերմանիայում է, վերականգնել է խոսքը և կարողանում է քայլել: Ավելին` նույնիսկ  իր ներկայությամբ Ստրասբուրգում անակնկալի է բերել երգիչ Մարտին Մկրտչյանին: Սակայն այդքանով Կարեն Մկրտչյանի անակնկալները չեն սահմանափակվում: «Օգնենք Կարեն Մկրտչյանին» ֆեյսբուքյան էջում հայտնվել է  հետևյալ  գրառումը.

«Հարգելի համակիրներ,Կարենն արդեն կարողանում է խոսել նորմալ և սկսել է քայլելու հաջող փորձեր անել: Կարենի ցանկությամբ այսուհետև դադարեցվում են բոլոր տեսակի դրամահավաքները,քանի որ հավաքվել է անհրաժեշտ գումարը և այն բավարար է բուժման համար: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ անչափ այս ողջ ընթացքում Կարենի կողքին լինելու,նրան աջակցելու և ձեռք մեկնելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее