▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Մադաթյանը` Քիմ Քարդաշյանի վարսերի նոր գույնը ստեղծելու մասին

esyes.am-ը գրում է,որ վերջերս մամուլում լուսանկարներ տարածվեցին, որոնցից պարզ դարձավ, որ ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հրաժարվել է սև վարսերից և շիկահեր դարձել: Ոմանք հավանեցին ռեալիթի շոուների աստղի ոճային փոփոխությունը, ոմանք ոչ, սակայն քչերի մտքով անցավ, որ այդ փոփոխության հեղինակը ևս հայ է, նույն ինքը՝ վարսահարդար Կարեն Մադաթյանը: Կայքը ոճաբանի հետ խոսել է վերջին համագործակցության և առաջիկա անելիքների մասին:

Հոլիվուդյան աստղերի` Վիկտորյա Բեքհեմի, Բրիթնի Սփիրսի, Փերիս Հիլթոնի և  այլոց  նախընտրելի ոճաբան-վարսահարդարի խոսքերով՝ Քիմը մոտ երեք անգամ եղել է իրենց գեղեցկության սրահում, իսկ վերջին համագործակցության համար Կարենը նրա տուն է գնացել: «Նա որոշել էր ծննդաբերությունից հետո հանրությանը և ֆոտոխցիկներին ներկայանալ նոր ոճով. առաջիկայում նաև նոր ֆոտոշարք կլինի նրա կողմից»,-նշեց Կարենը և հավելեց, որ իրավունք չունի խոսել Քիմից ստացած հոնորարների մասին:

Վարսահարդարի փոխանցմամբ՝ Քիմի հետ հանդիպումների ընթացքում շատ տարբեր թեմաներ են քննարկել. «Եղել է ժամանակ, խոսել ենք հայկական հարցերի  և տեղի ունեցող իրադարձությունների մասին: Հիմնականում նրան ասել եմ, թե ինչ հպարտ եմ, որ նա այդքան լուրջ է վերաբերում Հայոց ցեղասպանության հարցին: Նաև նկարներով ծանոթացրել եմ նրան Հայաստանի հետ»:

 

Կարենի խոսքերով՝ ինքն իրավասու չէ Քիմի հետ աշխատանքային որևէ լուսանկար տրամադրել և դրա համար հատուկ փաստաթուղթ է ստորագրել:

Առավել մանրամասն՝այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее