▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարն արձագանքել է «Տաշիր 2013»-ի հասցեին հնչած տեսակետներին

Շատ բնական է հանրության առողջ, իսկ ոմանց` ընդգծված ուշադրությունը Տաշիր 2013 մրցանակաբաշխության հանդեպ: Բնական է, որ կարող են լինել նաև քննադատական մոտեցումներ. նախ` անհնար է (նաև անցանկալի) որևէ հարցի կամ երևույթի հանդեպ միակարծությունը , երկրորդ` ոմանց համար ամենահեշտը արված գործի քարկոծումն է, և երրորդ` չեն բացառվում նաև անձնական դրդապատճառները` կապված թե կազմակերպիչների, թե մրցանակակիրների հետ: Ուստի բնական էր նաև անցած օրերի ընթացքում մեր կողմից որևէ արձագանքի բացարձակ բացակայությունը: Ցավոք, որոշ դեպքերում անչար հումորը կամ ճաշակների բախումը վերածվեցին ցինիզմի ու շահարկման: Ավելին, բանը հասավ նրան, որ մասնավորաբար պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինը բացահայտ սպառնալիքներ սկսեց հնչեցնել քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի հասցեին, ով <համարձակվել էր> որոշ ճշմարտություններ հնչեցնել յուր պատգամավոր տիկնոջ մասին: Իրականում Մենուա Հարությունյանը ոչ մի նոր բան չէր ասել. իսկապես առնվազն տարօրինակ է շատ արդարամիտ գնահատել նույն Կարապետյանների ընտանիքի կողմից երկու տարի առաջվա մրցանակաբաշխությունը, երբ Շուշան Պետրոսյանը բնակարան էր ստանում, իսկ հիմա քննադատել բացառապես քվեարկությունների արդյունքում անցկացված մրցույթը (որի արդյունքում Շուշանի կողմից չընդունվող Սիրուշոն 75 հազար ձայն էր ստացել), որովհետև ինքը մրցանակ չի ստացել: Յուրաքանչյուր ոք նախ և առաջ ազնիվ պետք է գտնվի ինքն իր խղճի առջև: Իսկ ահա Շուշանի ամուսնուն, ով կարծես ոստիկանության աշխատակից է (եթե չեմ սխալվում), խորհուրդ եմ տալիս խուսափել սպառնալիքների լեզվով խոսելուց, թեպետ հասկանում եմ, որ փաստարկվածության բացակայությունը ստիպում է ընտրել այդ ճանապարհը: Հասկանալի է, որ Մենուա Հարությունյանը միայն քմծիծաղով կարող էր ընդունել նման սպառնալիքները, սակայն հարկ է, որ այդ երիտասարդը վերջապես հասկանա, որ իր ընտրած ճանապարհը անթույլատրելի է ոչ միայն մեր համար, ոչ միայն ընդհանրապես հասարակության համար, այլև, իմ խորին համոզմամբ, իր աշխատանքային ղեկավարների համար:

 

Արտակ Ճաղարյան

Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее