▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն, հու'պ տուր

«Պետական համակարգը երիտասարդ կադրերով համալրելու ժամանակն է: «Աշոտ, հու'պ տուր»․․․»,-գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում՝  տարածելով իր օգնական Աշոտ Մարգարյանին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակելու հրամանագիրը։

«Հու'պ տուր»-ը, կարծես,  վարչապետի սիրելի արտահայտություններից է. նա նաև    իր խորհրդականին՝ Ալեքսին էր, կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի բացմանը, հորդորում հուպ տալ, իսկ լրագրողներին էլ մի առիթով  պատմում էր, թե ինչպես է իր խորհրդականը լրագրողների հետ հանդիպումից առաջ իրեն հորդորում «հուպ տալ» ու ասել՝ ինչ ուզում է:

Կարեն Կարապետյանի անկեղծ  ու առանց բարդույթների խոսքը լավ էլ սրտով է մեր ժողովրդի, որ վերջին անգամ Հայաստանի հավաքականի  ֆուտբոլիստների հաջող խաղի ժամանակ է հաճույքով բղավել «հու'պ տուր»:

Կարեն Կարապետյանին ժողովուրդը չի ասում «Հու'պ տուր», բայց անկեղծ ցանկանում է, որ «զադնի չտա» ու , երբեմն-երբեմն նյարդերն են տեղի տալիս մարդկանց ու նաև լրագրողների, որ մեծամասնութամբ ժողովրդի տրամադրությունների փոխանցողն են ու , մարդկային սովորության համաձայն, մի քիչ էլ անհամբեր են ու երբեմն նաև թերահավատ: 

Բայց չար չեն հաստատ ու ,թերևս , ավելի բարի կլինեն,երբ իրենց հանդեպ համբերատար լինեն իշխանավորները, որոնց հետ հույս չեն  կապում ու նաև այն մեկը, որ ուզում է լավ գործ անել, բայց իրեն էլ չեն հավատում...

Իշխանավորները հասարակ մահկանացուներից շատ բաներով են տարբերվում՝ կարելի է նաև համբերության սահմանով էլ տարբերվել, որքան էլ հաճելի չլինի կասկածողների հետ շփվելը:

Ու հաստատ, կգա մի օր, երբ  բոլոր մարդիկ ու նաև բոլոր լրագրողները կասեն՝ «Կարեն, հու'պ տուր...»:

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее