▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարդացի իմ մասին հոդվածը ու լցվեցի ավելի լավ ու գեղեցիկ քայլեր անելու ցանկությամբ

Ամեն օր արթնանում ես, ապրում ես քո սովորական օրը, սովորական գործերով ու սովորություններով: Անում ես քայլեր ու գործողություններ, որոնք քո բնավորության ու ապրելակերպի մասն են ու երբեք մտքովդ չի անցնում, որ մարդիկ կարող են նկատել դա ու մի օր ասել, որ դու ինչ –որ բան անում ես ճիշտ ու լավ:

Իրոք հուզիչ է ու հաճելի, երբ որ մարդիկ գնահատում են ոչ միայն լավ կամ վատ երգելդ, այլ նաև ապրելուդ կերպը, քայերդ ու պահվածքդ: Արթնացա առավոտյան կարդացի իմ մասին հոդվածը ու լցվեցի ավելի լավ ու գեղեցիկ քայլեր անելու ցանկությամբ:
Կարդացի մարդկանց արձագանքները քոմենթների տեսքով ու էլի մի անգամ համոզվեցի,որ ոչ մի բան իզուր չի: 
Ու հիմա ուզում եմ բոլորին ՝ թե լրագրողներին, թե մարդկանց ովքեր լսում են իմ երգերը ասել...
Շնորհակալ եմ....
Որ օգնում եք ժպտալ,հավատալ ու օգտակար լինել....

Քրիստինե Պեպելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее