Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված անձանց հայտարարագրերն ուսումնասիրելիս, ուղղակի, զարզանդում ես...
Բնականաբար, նրանք իրենց ունեցվածքն ու եկամուտներն ամբողջությամբ չեն հայտարարագրել: Սակայն հայտարարագրածն էլ բավարար է պատկերացում կազմելու համար, թե ինչ գայլի ախորժակ ունեն: Հազարավոր հեկտարներ, անհաշիվ անշարժ գույք, ֆինանսական հսկայական կարողություն...
Երբ փորձում ես անգամ աչքաչափով ի մի բերել տարբեր ցուցակների թեկուզ առաջին տասնյակում ընդգրկված անձանց եկամուտներն ու ունեցվածքը, հանրագումարում, ենթադրվում է, որ նրանց բոլորի կարողությունը գերազանցում է Երեւանի բյուջեն:
Եվ դուք կարծում եք, թե սրանք, ստանալով ավագանու մանդատ, պաշտպանելո՞ւ են շարքային երեւանցու շահը...
Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը
Ֆեյսբուք