▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում էի, որ մահանում եմ. Հայտնի երգչուհին առաջին անգամ խոսել է իր մահացու հիվանդության մասին

Օրերս հայտնի երգչուհի Ավրիլ Լավինը խոսել է իր առողջական խնդիրների մասին, որոնք նրա մոտ ի հայտ էին եկել 5 ամիս առաջ: Պարզվել է, որ այդ ժամանակ 30-ամյա երգչուհին ուղղակի կյանքի ու մահու կռիվ է տարել: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին սուր վարակ, որը որ առաջացել էր միջատի խայթոցի հետևանքով:

«Ես հազիվ էի կարողանում շնչել, խոսել, շարժվել և հաց ուտել: Ինձ հարցնում էին՝ ինչ է ինձ հետ պատահել, իսկ ես չգիտեի, թե ինչ պատասխանեմ: Կարծում էի, որ մահանում եմ»,- լրագրողների հետ զրույցում անկեղծացել է Ավրիլ Լավինը և ավելացրել, որ գրեթե 5 ամիս գամված է եղել անկողնուն:

Տեղեկացնենք, որ այս պահին երգչուհին արդեն իսկ գնում է դեպի ապաքինում և ընտանիքի անդամների հետ միասին իր հանգիստն է վայելում էկզոտիկ վայրերից մեկում:

Տեղեկացնենք, որ 2014թ-ի դեկտեմբեր ամսին երգչուհին ստիպված եղավ ընդհատել իր  համերգային շրջագայությունը, որից հետո երկար ժամանակ չհայտնվեց հանրությանը: Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, իսկ թե կոնկրետ ինչ՝ երկար ժամանակ է, ինչ չէր նշվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее