«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում, երբ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանը ներկայացրել է էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման դեմ մշակվող մեթոդիկայի նախագիծը, հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Շահվերդյանը նախագծում փոքրիկ փոփոխություններ անելու համար մեկ օր ժամանակ է խնդրել վարչապետից, հայտնելով, որ Բաղրամյան 26-ից որոշակի տեխնիկական բնույթի առաջարկներ են ստացվել:
«Նախագահականից էին զանգել՝ իրավաբանական բաժնից, եւ տեխնիկական բնույթի առաջարկ են ներկայացրել»,-պարզաբանել է փոխնախարարը, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը, որը հայտնի է հատկապես փոխնախարարների նկատմամբ ոչ այնքան դրական վերաբերմունքով, հեգնել է. «Լավ ա զանգին պատասխանել ես: Բա որ չպատասխանեիր... Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել...»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում