▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունում դժվարությամբ են տարբերելու Բալայան և Սարգսյան եղբայրներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Բալայանը նշանակել է պաշտպանության նախարարի տեղակալ։

Գաբրիել Բալայանն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ուսումնասիրել է սահմանադրական իրավունք, ուսումնառությունը շարունակել ԱՄՆ-ում (State University of New York at Plattsburgh, American University, Washington College of Law): Նախքան նշանակումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետի տեղակալն էր:

 

Եղել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվա-հասարակագիտական համալսարանի պրոռեկտոր։

Գաբրիել Բալայանը Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին է և ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի եղբայրը։

«Վատ չի լինի, եթե Գաբրիել Բալայանը զինվորական շորեր կրի, որպեսզի կարողանանք Տիգրան Բալայանից տարբերել: Լուրջ եմ ասում...»,-այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել էր լրագրող Թաթուլ Հակոբյանը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, Գաբրիել և Տիգրան Բալայանները միակ զույգ եղբայրները չեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: 

Տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նաիրի Սարգսյանը նշանակվել է վարչապետի օգնական:

2012 թվականին Նաիրի Սարգսյանը եղել է Նիկոլ Փաշինյանի վստահված անձը Մալաթիա Սեբաստիայում։ Նա 5 տարի աշխատել է սոցապ նախարարի օգնական։ Նաիրի Սարգսյանը մասնագիտությամբ հաշվապահ աուդիտոր է, երկրորդ մասնագիտությունը՝ Java ծրագրավորում։ 

Նաիրիի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը, ով քայլարշավի առաջին օրերից Նիկոլ Փաշինյանի կողքն է ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Զույգս, շնորհավորում եմ։ Բարի ծառայություն չափազանց դժվար, պատասխանատու ու հաճելի գործում»: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Հայկ Սարգսյանն օրեր առաջ  եղբոր հետ լուսանկար էր հրապարակել կառավարական ամառանոցից, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր սահմանամերձ գյուղերի շրջանավարտներին՝ նշելու վերջին զանգի միջոցառումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее