«Կառավարության 25.09.2014 թ. նիստի որոշմամբ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելը հանրությունն ընդունեց որպես իրեն հասցված ապտակ, եւ այդ հարցը ամենաքննարկվողն ու քննադատվողն է կառավարության որոշումներից:
Նշված որոշումը, սակայն, միակը չէ, որի արդյունքում սեպտեմբերի 25-ը կարող է կառավարության որոշումների առումով որակվել որպես սեւ հինգշաբթի:
Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին որոշումն ընդունելով` կառավարությունը հնարավորություն ունեցավ աննկատ ընդունել մեկ այլ որոշում հասարակության ամենախոցելի հատվածի` հղի կանանց ու մայրերի վերաբերյալ:
Այսպես, սեւ հինգշաբթիի օրակարգի 27-րդ հարցը հետեւյալն էր. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մասին»:
Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տեւողությունը` մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը, այն դեպքում, երբ այսօր նպաստը տրվում է մինչեւ երեխայի 2 տարին լրանալը։ Եվ սա դեռ սկիզբն է»։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում