▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը կկարողանա էլ ավելի շատ պարտքեր կուտակել. «ՀԺ»

«Երեկ կառավարությունը մի որոշում է ընդունել որի արդյունքում կկարողանա էլ ավելի շատ պարտքեր կուտակել։ Ըստ այդ որոշման՝ մեր պետական պարտատոմսերը առավել հասանելի կդառնան օտարերկրյա ներդրողների համար և ավելի շատ «կվաճառվեն»։

 

Մինչ այժմ կառավարությունը պետական պարտատոմսեր էր թողարկում, կամ պարզ ասած «վաճառում», և որոշ ժամանակ անց այդ «վաճառված» պարտատոմսերը ետ գնում, «գնորդներին Էլ» տոկոս տալիս։ Այդ գնորդները հիմնականում մեր բանկերն Էին։ Բայց մեր պետական պարտատոմսերի ներկայիս կարգավիճակը սահմանափակում Է դրանց «վաճառքի» ծավալը։ Նոր կարգավիճակ ստանալով՝ մեր պետական պարտատոմսերը ավելի շատ «կվաճառվեն», և կառավարությունը հնարավորություն կունենա ավելի շատ պարտք ներգրավել։ Պարտք ներգրավելու նոր աղբյուրներ փնտրելու ու գտնելու կառավարության այս մոլուցքը, թվում Է, սահմաններ չունի»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее