▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը 8 միլիոն դրամ է հատկացնում Լևոն Խեչոյանի համար

Գրող Լևոն Խեչոյանի  Գերմանիայից  Հայաստան տեղափոխման  և բուժման  համար Հայաստանի  կառավարությունը հատկացրել է 8 մլն դրամ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն առողջապահության և ֆինանսների  նախարարներին հանձնարարել է շտապ կարգավորել հարցը: 

Հիշեցնենք, որ Մովսես Մանուկյանը այսօր ֆեյսբուքյան էջում գրել էր.  «Ցավոք, Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է: Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Տեղեկության նպատակը իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է: Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ Կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее