▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությանը սատարողները երբեք չպետք է ծաղրեն ցուցարարներին․ Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հրաշալի է, որ Ֆրանսիայի հրապարակը բաց է:
Շնորհակալություն ընդդիմադիրներին, որ հեշտացրեցին քաղաքում տեղաշարժվելու հնարավորությունը:

Ներկա կառավարությանը սատարողները երբեք չպետք է նվաստացնելով ծաղրեն ցուցարարներին (նույն դրության մեջ իրենքէլ են եղել), այլ փորձառու իմաստունի պես մեծահոգաբար նրանց ընկալել և ընդունել է պետք, դա ես ՝ որպես մի քանի լուսավոր ճամփա մթով անցած մարդ եմ ասում:
Հավատացեք ինձ:
Հ.Գ․
Իհարկե, ցուցարարներն էլ պետք է ավելի ակտիվ մասնակցեն երկիրը կառուցելու հարցում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее