▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությանը այլ բան չի մնում, քան թալանել և հաճույք ստանալ. «ՀԺ»

«Հեղինակավոր «Fitch» վարկանիշային գործակալությունը իջեցրել է Հայաստանի տեղական արժույթով b արտարժույթով արժեթղթերի վարկանիշը «ВВ -»- ից «В +»-ի: Վերջին շրջանում սա արդեն ՀՀ տնտեսական վարկանիշի նվազման երրորդ դեպքն է։


Ընդամենը երկու շաբաթ առաջ մեր վարկանիշը նվազեցրել էր «Moody's» վարկանիշային գործակալությունը: Սրան ավելացնենք Հայաստանում տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը Եվրոբանկի կողմից և «Հերիթեյջ ֆաունդեյշնի» կազմած տնտեսական ազատության սանդղակում Հայաստանի հսկան հետընթացը, ու պարզ կդառնա, որ օտարերկրյա ներդրողների համար մեր երկիրը կորցնում է իր առանց այդ էլ թույլ դիրքերը: Իսկ ընդհանրապես, մեր երկրի ֆինանսատնտեսական առկա վիճակը և սպասումները երբեք այսքան վատ չեն եղել: Մեր տեղեկություններով, ՀՀ կառավարությունում արդեն զեկուցվել է, որ այս տարի Հայաստան եկող տրանսֆերտները կնվազեն կիսով չափ, իսկ արտահանման ծավալները կնվազեն առնվազն 10-15 տոկոսով: Հայաստանի արտաքին պահուստները այս պահի դրությամբ նվազագույնն են անցած 4.5 տարիների ընթացքում: Այս ամենի հետ մեկտեղ՝ որևէ հույս, որ հնարավոր կլինի խոշոր ֆինանսական աջակցություն ստանալ որևէ երկրից կամ միջազգային ֆինանսական կառույցներից, կառավարությունում այլևս չունեն: Կառավարությանը այլ բան չի մնում, քան թալանել և հաճույք ստանալ»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее