▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության մի խումբ անդամներ ուղղաթիռով մեկնել են Արցախ՝ Գրիգորյանի հոր հոգեհանգստին մասնակցելու

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ առավոտյան լուր ստացանք, որ Ղարաբաղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը։ 

 

 

 

Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը հաստատեց լուրը՝ «Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել, որ հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ, 1952թ. ծնված Վ. Գ.-ին, ով իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել»:

Մենք տեղեկացանք, որ կառավարության մի խումբ անդամներ՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ուղղաթիռով մեկնել են Արցախ՝ Գրիգորյանի հոր հոգեհանգստին մասնակցելու։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее