Վարկածներով, կանխավարկածներով, բազմաթիվ իրար հակասող ենթադրություններով լի է, այսօրվա մամուլը, երբ խոսքը գնում է Պարույր Հայրիկյանի հետ կապված զավեշտալի պատմության հետ: Եկեք մի պահ պատկերացնենք , որ աստված մի արասցէ այդ տականքը ավելի դիպուկ գտնվեր, ինչ քաղաքական զարգացումներով կընթանար մեր երկիրը: Այն, որ ըստ գործող օրենքի միանշանակ կնշանակվեին նոր ընտրություններ նոր առաջադրումներով դա պարզ է, սակայն այստեղ բազում հարցեր են ծագում և այսպես`
• Նոր ցուցակում, ովքե՞ր կգային ասպարեզ
• Այս անգամ կառաջադրվե՞ր արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը
• Եթե առաջադրվեր, ինչպե՞ս պետք է բացատրեր իր առաջադրումը, չէր խանգարի արդյոք իր հասակը որոշում ընդունելու համար
Դեռ երկու օր առաջ ես հակված էի մտածելու, որ Տեր-Պետրոսյանը ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից, սակայն նրան կանխատեսելը ամենաանհեռանկարային զբաղմունքներից է: Հարգելի ընթերցող` ճիշտն ասած որոշել էի այլևս չանդրադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված որևէ թեմային, սակայն, երբ մամուլում կարդացի, որ ՀԱԿ-ի անունից դիմում է ներկայացվել Երևանի քաղաքապետարան` ս.թ. մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաք և հավաքին կմասնակցի նաև ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անմիջապես մտքափոխվեցի: Լևոն Տեր-Պետրոսյանը երևի մոռացել է, որ 2008 թ-ի մարտի 1-ի մասնակիցները այն ժամանակ անմոռաց հավատում էին իրեն, նրա հետ որոշակի հույսեր էին կապում, տեսնում էին Հայաստանի ապագան նրա ամուր ձեռքերում: Իսկ դրա փոխարեն, նրա վերջին որոշումը չառաջադրվելու վերաբերյալ ընդհակառակը սպանեց այդ հույսը վերջնականապես: Ես հակված չեմ մտածելու, որ նա այս անգամ մասնակցելով հավաքին, ինչ, որ նոր արժեքվոր բան ունի հայտնելու, եթե դա այդպես է, ապա, ինչու է նա իր 68 տարեկան հասակում նեղություն քաշում և գալիս: Ես իհարկե հասկանում եմ, որ նա չափազանց խելացի քաղաքական գործիչ է, և նա քաղաքական շախմատ է խաղում բոլոր քաղաքական դաշտերում, և նրա ամեն մի խաղը նման չէ մյուս պարտիաներին, սակայն այստեղ սովորական մարդկանց մոտ, որոնք իրեն այլևս չեն վստահում այդ խաղերը դատապարտված են:
P.S …. իմա՞ստը: ինչու՞ է նա իր 68 տարեկան հասակում "նեղություն" քաշում և գալիս..: Չի՞ փոշմանում արդյոք նա, որ չմասնակցեք այս ընտրություներին….:
Կարեն Թումանյանի ֆեյսբուքյան գրառումը