▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կանազ» հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքից հարբած զինծառայողները դիմել էին փախուստի

Տեղեկացրել էինք, որ  ԵԿԶՀ-ից մի քանի զինվոր դիմել են փախուստի և իրավիճակը բավականին լարված է․ զինհոսպիտալ էր ներխուժել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի վաշտերից մեկը՝ զինված ինքնաձիգներով և ռետինե մահակներով։ Տագնապով Զինհոսիպտալ էին ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ գնդապետ Սամվել Ղուկասյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ապրիամովը, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար տիկին Մարգարիտան։

nrnak.com-ը գրում է, որ ըստ նախնական տեղեկությունների, զինհոսպիտալում գտնվող հոգեբուժական բաժանմունքի զինվորները ալկոհոլի ազդեցության տակ քաշքշել են հերթապահ բժշկին և դիմել փախուստի: Ինչպես պատմում են  ականատեսները`  հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:

Այս պահի դրությամբ  «Կանազում» իրավիճակը կայուն է և, ըստ տեղեկությունների, զինվորներին բերման են ենթարկել։

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее