Փակ շուկայի շուրջ ծավալվող իրադարձություններում ներգրավված կանանց խմբի ագրեսիվությունը իր պատճառներն ունի: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Հոգեբան Սամվել Խուդոյանը երեկ այս կապակցությամբ «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ նման հարցով այդպես պայքարողները սովորաբար նախօրոք գումար են ստանում դրա համար:
«Կարելի է ասել՝ աշխատում են, ինչի դիմաց վարձատրվում են»: Նա վստահ է, որ Փակ շուկայում ծավալվող դեպքերին մասնակցող կանանց ընտրությունը պատահական չէ. կանայք, ինչպես նաև ծերերն ու երեխաները ավելի ընկալելի են: Ժողովուրդը նրանց ավելի հեշտ է ընկալում, ավելի արագ է հակազդում նրանց խնդիրներին»,- գրում է «Ժամանակը»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Ժամանակ» թերթի այսօրվա համարում: