▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կամք»-ի ներկայացուցիչներից մի քանիսը վարչական ձերբակալման են ենթարկվել

«Կամք»-ի մի քանի ներկայացուցիչներ, որոնք բողոքում էին իրենց համախոհին ապօրինի ձերբակալելու դեմ, վարչական ձերբակալման են ենթարկվել՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա մասնավորապես նշել է.

«Արտակարգ դրության ռեժիմն ունի գրեթե 0 արդյունավետություն. այն պահպանվում է առավելապես ընդդիմախոսներին ճնշելու նպատակով։ Ոստիկանության Էրեբունու բաժնում եմ՝ տրամադրելու իրավաբանական օգնություն»։

Վահագն Չախալյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ–ի աշխատակազմից արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության բաժին։

Տեսանյութում՝ վերցված Վահագն Չախալյանի  ֆեյսբուքյան էջից՝ ներկայացված է, թե ինչպե՞ս և ինչի՞ց հետո բերման ենթարկվեցին «Կամք»-ի մի քանի ներկայացուցիչներ։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее