▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կա՛մ փոխանցում ենք բոլորս, կա՛մ` ոչ մեկը․ էդ փողը մեզ էլ է պետք»

«Հրապարակ»-ը գրում է․ «Խորհրդարանում «Իմ քայլը» նոր փորձության առջև է կանգնել. մարտ ամսվա պարգևավճարները սրտի մրմուռով փոխանցել են կորոնավիրուսի ֆոնդին, բայց պատերի տակ դժգոհում են․ «Արսեն Թորոսյանն իր ընկերներին փայ-բաժին հանի, մենք պարգևատրումից զրկվենք»։

Ընդ որում, «Իմ քայլի» մի քանի «անապահով» պատգամավորներ չեն փոխանցել այդ գումարը, ինչը մյուսների մոտ զայրույթ է առաջացրել, և նրանք պատրաստվում են Արարատ Միրզոյանի առջև հարց բարձրացնել. «Կա՛մ փոխանցում ենք բոլորս, կա՛մ` ոչ մեկը, էդ փողը մեզ էլ ա պետք»: Իսկ այս օրերին խորհրդարանում պատրաստվում են 3 ամսվա պարգևավճարները ևս փոխանցել կորոնավիրուսի ֆոնդին: «Որևէ ներքին ըմբոստություն չկա, մի քանի հոգի ասել են, որ սոցիալապես ի վիճակի չեն փոխանցել, մեկ թե երկու հոգի էլ` կեսն են փոխանցել»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Ի՞նչ են անում, որ «սոցիալապես անապահով» են։ «Մենք, ի տարբերություն նախկինների, օլիգարխների իշխանություն չենք, ոնց 2 տարի առաջ աղքատ եղել ենք, հիմա ևս շատ մարդիկ էդ վիճակում են»: 600-700 հազար դրամը չի՞ բավարարում, երկրում նվազագույն աշխատավարձը 68 հազար է, էլ չենք ասում արտակարգ ռեժիմի ու օրավարձով աշխատողների մասին, որոնց այսօր պետությունը չի կարողանում օգնել։ «Որպեսզի դուք, մնացյալը կարողանան բարձր աշխատավարձ ստանալ, երկրի, որևէ ֆիրմայի կառավարումը պետք է իրականացնեն արհեստավարժ մարդիկ, և որ պառլամենտական երկրի պատգամավորը ստանում է ընդամենը 800-900 դոլար, ես կարծում եմ` լուրջ մտածելու տեղիք պետք է տա»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее