Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող, ԱՄՆ Պետդեպարտամենտի Women of Courage մրցանակի դափնեկիր Լուսի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկվանից լսում եմ, որ կենտրոնը պարալիզված ա, երթևեկությունը մռակ ի պիզ*եց ա. պարզվեց մանկական Եվրատեսիլ ենք հյուրընկալել՝ սուպեռ աստղաբաշխական ծախսերով։
Մտա գոնե էդ ամենի տեսքը նայեմ:
Լավ էդքան քյառթու ռաբիզ ստանդարտ տափակ բաները ոնց կարելի ա սեփական կամքով անել մեր օրերում։
Էն էլ էդ աստղաբաշխական ծախսերով։
Ես հրաժարվում եմ հավատալ, որ էս թեկուզև խղճուկ երկրում չկա նորմալ ճաշակ, կոնցեպտի ու թարմության զգացում ունեցող դիզայներ-դեկորատոր-իվենթքրիեյթըր կամ էլ էնտեղ ուրիշ ինչ ա պետք էդ եվրատեսիլյան աղբը կազմակերպելու համար, չգիտեմ։
Բայց չեմ հավատում, որ չկա նորմալ մասնագետ։ Հաստատ կճարվեր։
Կամ չեն գտել, կամ չեն տվել անի, կամ գռդոնել, փողերը ևս-ևս են արել։
Գոնե մի նորմալ բան արված լիներ՝ իմանայինք՝ ինչի խաթր ա կենտրոնը կաթվածահար։