▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ ցեղասպանվում ենք, կամ ինքնասպանվում...

 

Երգահան, հեղինակ-կատարող, բանաստեղծ Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկու բան ենք լավ կարողանում.
Կամ ցեղասպանվում ենք, կամ ինքնասպանվում:
Հաղթանակնե՞ր...
Ունենք:
Բայց էլի երկու բան ենք լավ կարողանում.
Արյունով վերցնում ենք, թղթով՝ վերադարձնում:
Մեր գլխին պիտի ուրիշի մահակ լինի. 
համախմբվու՜մ ենք,միասնակա՜ն ենք դառնում,եկեղեցի՜,մշակու՜յթ,արվե՜ստ:
Ինքներս՝ մեզանով, ինքներս մեզ ենք մասնատում ու բաժանում, որովհետև եկեղեցի,արվեստ,մշակույթ,չսովորեցինք ունենալ առանց մահակի:Որովհետև սեփական մահակ ունենք,աշխա՜րհը չունի.
երկու բան է լավ կարողանում...
Ու էսպես, շարա՜ն-շարա՜ն,սեփական մահակից փախչում ու էլի ուրիշի մահակի տակ ենք տնավորվում՝ ասելով,թե հայը մի՜շտ եղել է,հավերժ էլ լինելու է:
Էդպես էլ չսովորեցինք՝ եկեղեցի՜,արվե՜ստ,մշակու՜յթ ճանաչել ու կարդալ...

«Երբ լեզուն ուղեղից առաջ է ընկնում,ականջների նշանակությունն այլևս գնահատվում է դրանց չափսերով» . . .

Գրածս,ընդամենը ֆ.բ.-յան գրառում է,Ձեզ նեղություն մի տվեք...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее