Երեկ Հայաստանի դատական համակարգի հերթական զոհը դարձավ քաղաքացիական ակտիվիստ, մասնագիտությամբ ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը, նա երկու ամսով կալանավորվեց:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ոու ավելացնում, որ Հարությունյանը ակտիվորեն մասնակցում է աղմկոտ դեպքերի հետ կապված քաղաքացիական ակցիաներին, մասնավորապես՝ նա մշտապես եղել է ռազմաբժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ կազմակերպված բողոքի ակցիաներին, ակտիվ է եղել տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող միջոցառումներին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Կոմիտաս 5-ի ակցիաների ընթացքում:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Դմիտրի Հարությունյանի մայրը կարկառուն հանրապետական է, ՀՀԿ խորհրդի անդամ «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Մարինա Սաֆարյանը: Երեկ տիկին Սաֆարյանը թերթի թղթակցի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել որդու հետ կատարվածը: «Չեմ ցանկանում այդ թեմայով խոսել»,- ասել է նա և կախել լսափողը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: