«Իրատես de facto» թերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանը ոչ թե Լիտվայից հետո է մեկնել Մոսկվա, այլ շաբաթ առավոտյան Լիտվա մեկնելուց առաջ «չերեզ Աշտարակ»` Մոսկվայով է մեկնել Վիլնյուս:
«Ապրիլի յոթին Պետդումայի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն դարձել է 65 տարեկան։ Ըստ մեր աղբյուրների` Արգամիչը նվերներով մեկնել է նրա մոտ:
Ի դեպ, ժամանակներ առաջ, երբ Մատվիենկոն ժամանել էր Հայաստան, Հովիկ Աբրահամյանը վերջինիս դիմավորելուց, ողջագուրվելուց հետո մտերիմ ձայնով հարցրել է. «Կակ վաշա սուպրուգա, Վալենտինա Իվանովնա»: Մատվիենկոն չի դիմացել, փռթկացրել է, նրան ուղեկցող խումբը եւս չի զսպել ժպիտը»,-գրում է թերթը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում