Պաշտպանության նախարարությունն ունի ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության նոր պետ:
Վաղարշակ Ավետիսյանի փոխարեն այս պաշտոնը զբաղեցնում է Վարուժան Ապերյանը:
Հատկանշական է, որ այս փոփոխության և դրա պատճառների մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել:
Արդյոք այս փոփոխությունը կապվա՞ծ է գումարների անարդյունավետ օգտագործման և ՊՆ-ում ֆինանսական չարաշահումների հետ, ինչի մասին մամուլը վերջերս գրել էր. ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Asekose.am-ի հետ զրույցում խոստացավ այս հարցերին պատասխանել գրավոր հարցման դեպքում:
Նշենք, որ Վարուժան Ապերյանը ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական է, մինչ այս ՊՆ ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության պետի տեղակալն էր: