▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադրային ջարդ ՕՎԻՐ-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում փոփոխություններ են կատարվել: Վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ, նրա փոխարեն նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, շտաբի ինսպեկիցայի պետ Միշա Սարդարյանը: Կատարված փոփոխությունները եղել են վարչությունում սկսված ստուգումների արդյունքում:  Նշենք, որ վարչությունում աղաղակող խախտումներ էին հայտնաբերվել, ընդ որում` դրանք հայտնաբերողը նույն ինքը` Միշա Սարդարյանն էր: Աշխատանքից հեռացվել է նաեւ Անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Հայկ Քոչինյանը եւ մի շարք բաժինների պետեր եւ պետերի տեղակալներ»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее