▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադաֆիի որդին ներողություն է խնդրել Լիբիայի ժողովրդից

Լիբիայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսանյութ, որում Սաադի Կադաֆին դիմում է Լիբիայի ժողովրդին։ «Ես ներողություն եմ խնդրում լիբիացիներից, Լիբիայի կառավարությունում իմ թանկագին եղբայրներից այն ամեն չարիքի համար, որը ես նրանց պատճառել եմ, Լիբիայի անվտանգության և կայունության խախտման համար»,–ասել է նա բանտից։

Սաադին հոր իշխանության տապալումից մեկ ամիս առաջ լքել էր Լիբիայի տարածքը։ Մարտի սկզբին Նիգերի իշխանությունները Սաադիին արտահանձնել էին Լիբիային։ Այդ երկրի նախկին առաջնորդի որդին մեղադրվում է սպանությունների և քաղաքացիական պատերազմի ժամանակ այլ հանցագործություններ կատարելու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее