«Հրապարակ» թերթը գրում է. «Թաիլանդի քաղաքացի Կաչաչատ Բունդին ՀՀ Վարչական դատարան հայց է ներկայացրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեմ` խնդրելով պարտավորեցնել, որ նա իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհի: Վարչական դատարանը հայցը վարույթ է ընդունել։
Պարզվում է՝ Կաչաչատ Բունդին Հայաստանում է արդեն 5 տարի, հիմնադրել է Thai take away ռեստորանը, աշխատատեղեր է ստեղծել, անգամ բարեգործություն արել: Նա նաեւ «Գլաձոր» համալսարանում ասպիրանտ է: Սակայն ՀՀ ԱԱԾ-ն բացասական կարծիք է տվել, վարչապետը Վահագն Խաչատուրյանին առաջարկել է նրան քաղաքացիություն չշնորհել, ինչն էլ թաիլանդցին վիճարկում է դատարանում»: