▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրային ծննդաբերություն. օգո՞ւտ, թե՞ վնաս

Մասնագետները խոսքերով` ջրային ծննդաբերությունն առողջ կանանց համար է, որոնք անցել են ջրային ծննդաբերության հատուկ դասընթացներ և վարժություններ ջրում:Ջուրը շատ լավ օգնական է ակտիվ կծկումների շրջանում և մինչև ծննդաբերության սկիզբը: Ջուրը պաշտպանում է կնոջ մարմինը` թեթևացնելով քաշը և այդպիսով օգնելով կնոջը թուլացնել փորի, մեջքի, ծննդուղիների մկանները: Ջուրը ստանձնում է մերսողի դերը, արգելափակելով ցավի ազդանշանները: Այն հնարավորություն է տալիս կնոջն ընդունել հարմար դիրք, որպեսզի նվազեցնի ցավի ցգացումը: 

Ջրային ծննդաբերության հակառակորդներն էլ զգուշացնում են վարակների մասին, որոնք կարող են անցնել տնային լոգանքի կամ ջրի միջոցով: Ջրում երկար մնալը կարող է արգանդային արնահոսության բերել, իսկ գնահատել կորցրած արյան քանակը ջրում մանկաբարձը կդժվարանա: Եթե բավականին արագ չհանել երեխային ջրից, ջուրը կարող է լցվել թոքերը, ինչը կարող է թոքաբորբի պատճառ հանդիսանալ: Վատագույն դեպքում երեխան կարող է խեղդվել: 

Կարող եք ջրային ծննդաբերության վերաբերյալ ինքներդ դատողություն անել` ստորև ներկայացված տեսանյութը դիտելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее