«Հիշողություն» ֆիլմը ` նվիրված 1915թ-ի հայոց ցեղասպանությանը, փետրվարի 10-ից կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում, իսկ ապրիլի 20-ից, ինչպես նշում են, կազմակերպիչները, արտերկրի կինոթատրոններում:
Հիշեցնենք, որ ֆիլմի սցենարի հեղինակը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է` Ճոյտ մականունով: Գլխավոր ռեժիսոր` Քաջայր Հակոբյան, բեմադրող ռեժիսոր` Սեյրան Հակոբյան, բեմադրող օպերատոր` Վահե Սայան, կոմպոզիտոր՝ Արա Գևորգյան: