«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ինչ-որ մարդիկ «առգրավել» են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) նկարահանած «Հիշողություն» ֆիլմը: Ֆիլմի բոլոր ձայնագրություններից ու նյութերից անգամ նկարահանող խմբի անդամների մոտ ոչ մի օրինակ չի մնացել:
Ի դեպ, հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան պետք է տեղի ունենար այսօր, բայց չի կայանա: Չնայած պաշտոնապես ասվում է, որ Հակոբ Հակոբյանի կալանավորումը նրա ֆիլմի հետ կապ չունի, այլ տնտեսական հանցանքի արդյունք է, սակայն իրադարձությունների զարգացման ընթացքն այլ բան է վկայում»:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում