«Հրապարակ» թերթը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի համար օրերս նոր մահճակալ են բերել: Նա գտնվում է սովորական խցում՝ 4-5 հոգու հետ, պարզապես նրա համար բերված զսպանակներով մահճակալը տարբերվում է մյուսների մետաղական մահճակալներից:
Հնարավոր է, որ հատուկ վերաբերմունքը պայմանավորված է նրա առողջական վիճակով, սակայն ականատեսները պատմում են, որ Հակոբյանը նորմալ տեսք ունի, եւ առաջին հայացքից չես ասի, թե վատառողջ է: Ճոյտը հայտարարել է, որ իր պատճառած վնասը 450 մլն դրամ է, ինքը պատրաստ է վճարել 500 մլն, բայց իրեն ազատ չեն արձակում իր «Հիշողություն» ֆիլմի համար: ՔԿՀ-ում նա պատմել է, որ իր ազատության գինը ֆիլմի «դիսկերն» են, որը չի պատրաստվում տալ»:
Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում