Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին։
«Երրորդ նախագահը միապաղաղ, դեպրեսիվ կյանքի մեջ մտցրեց ինտրիգա:
Կարևոր է հասկանալ, որ ես ու իմ նման շատերի՝ ամիսներ շարունակ փողոց դուրս գալու նպատակը նա չէր, որ թեկուզ շատ արժանի մարդիկ ԱԺ-ի հանձնաժողովի նախագահ, փոխնախագահ դառնան... կամ դավաճանից կառուցողական պարզաբանում պահանջեն:
Կարևոր է հասկանալ, որ Եռաբլուրում տվածս երդումները չեն փշրվում համընդհանուր ոչ մի բան չանելու ծանրության տակ:
Կարևոր է հասկանալ, որ ժողովրդից ընտրության համար նեղանալը ընդամենը նույն ոչ մի բան չանելու խղճուկ արդարացում է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մհեր Մկրտչյանը։
Դիտեք նաև՝