ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը դեռ չի կողմնորոշվել՝ կողմ, թե դեմ է քվեարկելու սահմանադրական հանրաքվեին.
«Տեքստին ասել եմ այո, կկողմնորոշվեմ ընտրական օրենսգրքի և այլ քննարկումներով»,-նշեց պատգամավորը:
Ի տարբերություն Թևան Պողոսյանի՝ կողնորոշվել և «այո» է ասելու ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
Հարցին, թե թե արդյո՞ք այս փոփոխությունները հանրության կողմից պահանջված էին, Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց.
«Հանրությունը չպետք է այսպիսի բաներով զբաղվի, պահանջի: Սա հանրության խնդիրը չէ: Սովորական մարդու համար նման փոփոխություները առօրյա կյանքի խնդիր չեն: Սա քաղաքական էլիտայի խնդիրն է»:
Անդրադառնալով հարցին, թե սա չի՞ նպաստում գործող իշխանության վերարտադրմանը, Լևոն Մարտիրոսյանը նկատեց.
«Հաջորդ ընտրություններում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ է լինելու ու իշխանության համար ավելի դժվար է լինելու, սա հետընթաց է»:
Անի Կարապետյան