168.am-ը, հիշեցնելով, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ, նշել էր. «Քաղաքական թոշակառու է, ի՞չ ասեմ», ներկայացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պատասխանը ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, ըստ որի.
«...Այդ թոշակառուի ելույթը youtube-ում 26.000 մարդ է դիտել, 26.000 դիտում է ունեցել: Նման բան Հայաստանի ինտերնետի պատմության մեջ չի եղել: Ես մաղթում եմ այդ ճամարտակողնին, որ իրենց ելույթները գոնե դրա կեսը լսեն համացանցում: Հեռուստատեսությունները հրաժարվում են տեսանյութը դիտել, բայց ինտերնետը ողողված է տեսանյութով: Սա նշանակում է, որ մարդիկ հետաքրքրությամբ նայել են: Ժողովրդի գնահատականն ինձ համար մեկ միլիոն անգամ ավելի կարևոր է, քան Շարմազանովի կարծիքը»:
Առավել մանրամասն` այստեղ