▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդը գնահատում է այն ղեկավարին, որը ոչ միայն հաղթանակ, այլև խաղաղություն է պարգևում. Լևոն Տեր-Պետրոսյան

«Ժողովուրդը գնահատում է այն ղեկավարին, որը ոչ միայն հաղթանակ, այլև խաղաղություն է պարգևում».  այս մասին այսօր Հայ ազգային կոնգրեսի 2-րդ (20-րդ) համագումարում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա իր ելույթում մասնավորապես ասաց.

«Պահն է վերջապես, գիտակցելու, որ Ղարաբաղյան կարգավորման բա­նակցային գործընթացում հաջողության հասնելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է հանդես գալ ժողովրդի մեծամաս­նության, քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակեր­պությունների աջակցությունը վայելող առաջնորդի, եւ ոչ թե սե­փական երկրի ներսում լուրջ խնդիրներ ունեցող թույլ ղեկավարի հանգամանքով։ Իսկ դրա համար ոչ թե պետք է էժանագին «հայրենասիրական» հոխորտանքներով թեւաթափ անել նրան, այլ, ընդհակառակը, խրախուսել կատարելու Ղարաբաղյան կար­գավորման վճռական քայլը։ Այլապես, բանակցությունների ըն­թաց­քում նրա փաստարկների հետ ոչ ոք հաշվի չի նստի: Ժողովուրդները, որպես կանոն, երախտագիտություն են հայտ­նում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղ­թական պատերազմ, այլ խաղաղություն են պարգեւում։ Այս իրո­ղությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից աշխարհին, այլեւ խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջ­նադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործու­թյուն­ները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին դասվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն եւ բարօրություն էին պարգեւում իրենց ժողովուրդներին, թեկուզ դրանք նվաճ­ված լինեին փոխզիջումների գնով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее