▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճոխ հարսանիք՝ խնամիական նրբերանգներով. Ոստիկանության «սիմվոլի» խնամին Զեյթունցի Գրիշիկի քույրն է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս քաղաքական էլիտայի օրրան «Օջախ» ռեստորանում կայացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանի դստեր հարսանիքը։

Շքեղ հարսանիքին մասնակցել են ոստիկանության ողջ վերնախավը, քաղաքական դեմքեր։ Բայց ամուսնությունն ուշագրավ է հատկապես նրանով, որ ոստիկանության «սիմվոլ» Դուրյանի դուստրը՝ Մարիան, ամուսնացել է հայտնի քրեական հեղինակություն Զեյթունցի Գրիշիկի քրոջ որդու՝ Ռոբերտի հետ։ Դուստրն էլ մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Ամերիկյան համալսարանը։

Դուրյանի որդին՝ Մարատը, ով Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի փեսան է, եւս իրավաբան է, եղել է Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ, ապա Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով 2016թ․ նշանակվել է ՊԵԿ քննչական վարչության պետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее