Դիտեք նաև՝
Երգչուհի Ջուսը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այ քեզ բաննն… նոր նստեցի տաքսի և այնտեղ բարձր ռաբիզ երգ է հնչում:
Խուճուճ,մուճուճ,խուճուճ, մուճուճ,
Աչքերդ սևուկ- մևուկ»:
Կլառնետել թողել են այս խոսքերը: Ցնցվեցիիիիիի»:
Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել երգչուհու հետ, ճշտելու համար, արդյո՞ք երգչուհին միտումնավոր է ծաղրել Դավիթ Թուջարյանի ստեղծագործությունը: Երգչուհին ասաց.
«Ես նույնիսկ չգիտեմ, թե դա ում երգն է: Տարօրինակ երգ է :) խուճուճը հասկացանք, բա մուճուճը ի՞նչ է»:
Asekose.am-ի թղթակիցը կապվեց նաև երգիչ Դավիթ Թուջարյանի (Սասունցի Դավթի) հետ` իմանալու վերջինիս վերաբերմունքը երգչուհու գրառման հետ կապված:
«Ես չեմ վիրավորվում մի մարդու կարծիքից, ով ինձ հետ մտերիմ չէ, նա ունի իրավունք իր կարծիքն արտահայտելու, թեկուզ և ձևացնելու, այն, որ չգիտի , թե դա ում ստեղծագործությունն է: Աստված ողորմա և օրհնի նրան»:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան