▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջոնի Դեպը մտադիր է հրաժեշտ տալ կինոարտադրությանը

Մասնագիտական հաջողության գագաթնակետին գտնվող հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը հնարավոր է, որ շուտով հրաժեշտ տա կինոարտադրությանը: Դերասանը մտադիր է կրկին իր ձեռքը վերցնել սիրելի կիթառը և 30 տարի անց վերականգնել իր նախկին «The Kids» ռոք խումբը: 
«Չնայած իր հսկայական հաջողությանը` Ջոնին միշտ էլ բեմի կարիքը զգացել է. նա մինչ այսօր երազում է էստրադային գործունեության մասին,- ասել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը:

Ջոնի Դեպը համոզված է, որ իր մտքերը իրականություն դարձնելու, իր խումբը վերամիավորելու և համերգային շրջագայություններ սկսելու ճիշտ ժամանակը ներկայումս է: 
Սակայն նրան մտահոգում է այն փաստը, որ քանի որ նա ողջ աշխարհով հայտնի է որպես դերասան, քննադատությունները անխնա կլինեն: Համենայն դեպս, երկրպագուներին առայժմ պետք չէ անհանգստանալ, քանի որ մոտակա 3 տարին Ջոնի Դեպը մտադիր է նկարահանվել մի շարք նոր  ֆիլմերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее