▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջոկոնդան ինքն է ընտրում ում տպավորի , ում` ոչ». Աննա Գրիգորյան

«Հայկական արվեստի մենեջմենտը չունի պատմություն» . « Hi-artonline» նախագծի ղեկավար Աննա Գրիգորյանի համոզմաբ մենք հայկական արվեստը ճիշտ ներկայացնելու խնդիր ունենք, թե Հայաստանում, թե միջազգային հարթակներում: Ըստ նախագծի ղեկավարի Հայկական արվեստը որպես համաշխարհային արվեստի բաղկացուցիչ մաս ուսումնասիրված չէ:
Նախագիծը www.hi-artonline.com կայքի միջոցով աշխարհին կներկայացնի ինչպես երիտասարդ հեռանկարային հեղինակների, այնպես էլ ճանաչված վարպետների` միավորել ով ժամանակակից և դասական արվեստը մեկ ինտերակտիվ հարթակում :

Հուլիսի 11-ին « Hi-artonline» նախագծի մեկնարկը կտրվի Ժամանակակից արվեստի թանգարանում «Արևելքից` Արևմուտք , Մոդեռնից` Պոստմոդեռն » ցուցահանդեսի բացմամբ: Այն նվիրված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տասնամյակին: Հուլիսի 11-ին ցուցահանդեսը բաց կլինի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերի համար, իսկ 12 –ից մինչ 16-ը բոլոր ցանկացողները կարող են այցելել և դիտել բացառիկ ցուցադրությունը. Հայաստանում առաջին անգամ համատեղ ներկայացվում են դասական և ժամանակակից նկարիչների աշխատանքները:

Աննա Գրիգորյանն ասում է, որ Հայկական արվեստը մենք տեղայնացնելով` կտրում ենք համաշխարհային արվեստից: Մինչ միջազգայնացման հարցը, տեղական մի շարք խնդիրներ ունենք լուծելու. Պարզվում է Հայաստանի թագարանները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ լուսավորություն ցուցադրությունների համար, չունենք մեցենատային համակարգ ներդրումներ ապահովելու համար / մեցենատ` գիտության և մշակույթի զարգացման համար ներդրումներ ապահովող անձ/, այս ամենին էլ գումարվում է, կարծրատիպային, համակարգային և սոցիալական խնդիրները : Աննա Գրիգորյանը մշակութային նախաձեռնությունների լուսաբանման խնդրին անդրադառնալով նշեց. «Ջոկոնդան ինքն է ընտրում ում տպավորի , ում` ոչ»:
Ջոկոնդայի «ընտրայլների », արվեստի ու բիզնեսի համատեղելության և հայակական արվեստը միջազգայնացնելու մասին է խոսում Աննա Գրիգորյանն` ASEKOSE.am-ի «Բացարձակ Արժեք» հաղորդման ընթացքում:

 

ԴԻՏԵՔ «ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՄՅՈՒՍ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ далее