Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հրապարկվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը:
Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սէֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման: Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամսվա ազատազրկում, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվա ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարվա ազատազրկման, Հրայր Թոփչյանը՝ 3 տարվա ազատազրկման, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամսվա ազատազրկման, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա ազատազրկման:
Նշենք, որ մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հրայր Թոփչյանի համար՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարվա ազատազրկում