▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջիգարխանյանը, Լևոնյանը և ռուս դերասաններ` Քեշիշյանի «Домик в сердце»-ում

Շուտով հեռուստաէկրաններին կհայտնվի «Домик в сердце» գեղարվեստական ֆիլմը, որը ռուսերեն տարբերակով է: Ֆիլմի ռեժիսորը հայազգի Հրաչ Քեշիշյանն է: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են վաստակավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը, Խորեն Լևոնյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, ռուս դերասանուհիներ Մարիա Սյոմկինան, Եկատերինա Ստրիժանովան և այլք:

Ֆիմը պատմում է Արթուր (Խորեն Լևոնյան) անունով երիտասարդի մասին, ով միայնակ և մեծ դժվարությամբ մեծացնում է իր երեք երեխաներին և ընդունվում է աշխատանքի որպես վարորդ ոմն Եկատերինա Միխայլովնայի մոտ: Աշխատանքի ընդունվելուց հետո Արթուրի տրամադրության տակ է գտնվում 250.000 դոլար արժողությամբ շքեղ մեքենան, որը նա ուղղակի ջարդուփշուր է անում գիշերային մրացաշվերից մեկի ժամանակ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее