▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջերմուկային» լվացումները՝ հղիությունից խուսափելու «գերժամանակակից» միջոց

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանին խորհուրդների ու բուժման համար դիմողներն ամենատարբեր խավերից ու մարզերից  են  և նրանց պատմությունները երբեմն զավեշտալի ու զվարճալի են: 

Մի դեպքի մասին, որ վերաբերվում է սեռական հարաբերությունների ընթացքում ամուսինների պաշտպանվելու միջոցներից,  Վրեժ Շահրամանյանը պատմել է հետևյալը. 

«Ամուսիններից մեկին հարցրի` «Ներողություն, ինչպես եք պաշտպանվում», ասաց` «մեր մեթոդով` շատ տարածված, հարաբերությունը հենց ավարտվում է «Ջերմուկի շիշը հայդէ...»: Խնդրեցի գինեկոլոգին համապատասխան զննում կատարել, պարզվեց, որ էդ «Ջերմուկի շիշը հայդէ...»-ն երբեմն ուղեկցվել է  նաև «Կոլայի շիշը հայդէ...» տարբերակով և պարզվեց, որ լորձաթաղաթնի վիճակն այնպիսին էր, որ նույնիսկ դժվար էր պատկերացնել, թե քանի էդպես « հայդէ...»-ներ են ունեցել այդ ըթնացքում և հասկացա, որ զույգը ոչ ավելի, ոչ պակաս կատարել է շատ առատ ողողումներ Ջերմուկով ... Ընդ որում , պարզվում է,  որ ոչ միայն  իրենք , այլ նաև իրենց շրջապատում դա շատ տարածված մեթոդ է»:

Սեքսապաթոլոգի մասնագիտական ցանկությունն է` լինենք իրազեկված , քանի որ եթե իրազեկված ենք, ուրեմն պաշտպանված ենք, իսկ երբ պաշտպանված ենք` ուրեմն` առողջ ենք: 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее