Նավավար ռեստորանն իր հավատարիմ այցելուներին բացառիկ հնարավորություն է ընձեռում շահել վրացական Մայամի համարվող Անակլիա քաղաքում մինչև օգոստոսի 14-ն ընթացող Gem Fest-ի 2 Multi Pass տոմսեր/ մեկ տոմսի արժեքը 196 եվրո է/:
Դուք հնարավորություն ունեք վայելել օգոստոսյան արևը Սև ծովի ափին, լսել աշխարհահռչակ DJ-ների կենդանի կատարումները, զգալ կենսուրախության ռիթմը...
Իսկ դրա համար հուլիսի 27-ից մինչև 31-ը ներառյալ՝ Նավավարում պատվիրած խմիչքի կամ ուտեստի համար վճարելու ժամանակ հարկավոր է բարմենից ստանալ շահումի մասնակցության կտրոնն ու դրանով ներկայանալ օգոստոսի 1-ին, 19.00-ին, Նավավարում կայանալիք վիճակահանությանը:
«Եղեք այն երկու երջանիկները, ովքեր ջերմ Նավավարից կմեկնեն արևոտ Անակլիա... Սպասում ենք Ձեզ Արամի 42/1 հասցեում»,-նշում են Նավավարի թիմն ու առաջարկում ուշագրավ նորությունների համար հետևել ռեստորանի ֆեյսբուքյան էջին: