Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարտիեն, ով Բաքվում է «Ալեքսանդր Դյուման Ադրբեջանում» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին մասնակցելու նպատակով, ըստ Trend գործակալության, ասել է, որ «մարդկանց հյուրասիրությունից և երկրի գեղեցկությունից» բացի հիացած է նաև «Կասպից ծովի նավթային պլատֆորմներով, «Եվրատեսիլ – 2012»-ի համար կառուցած Crystall Hall –ով և Բաքվի «Հրե աշտարակներով»»:
Դեպարտիեն նաև նշել է, թե Ադրբեջանը շատ հանդուրժողական երկիր է և այնտեղ կապ չունի, թե ինչ կրոնի կամ ազգության է մարդը: Ֆրանսիացի դերասանը, ըստ աղբյուրի, նաև սահուն անցում է կատարել ադրբեջաներենի՝ ասելով Çox sağ olun! («Շատ շնորհակալություն»):