▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջենիֆեր Լոպես, Շեր, Քեթի Փերի, Ռիհանա` նրանք իմ հաճախորդներն են. Սիլվա Չաքմաքչյան

 

Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում զրույց բարերար, գործարար կին, «Սիլվիաս Կոստյումս» (Silvia's Costumes) հագուստների պատրաստման սրահի հիմնադիր Սիլվա Չաքմաքչյանի հետ: 
Շեր, Դայանա Ռոս, Դոլի Փարթոն, Ջենիֆեր Լոպես, Մայքլ  Ջանեթ Ջեքսոններ, Ռիհաննա։ Այս հռչակավոր անունների հետ է աշխատում Սիլվա Չաքմաքչյանը,  նաև`  համագործակցության  «Ալիսան հրաշքների աշխարհում», «Oceans Eleven» ընկերությունների, հոլիվուդյան հարյուրավոր այլ հայտնի դերասանների, երգիչների, արվեստագետների,  ֆիլմերի, լասվեգասյան ու ճամփորդական նավերի շքեղ շոուների հետ: 
Հոլիվուդի սրտում գործող «Սիլվիաս Կոստյումս» (Silvia's Costumes) հագուստների պատրաստման սրահը շուրջ 30 տարի ապահովում է ամերիկյան շոու բիզնեսի փայլն ու շքեղությունը` հանդիսանալով ոլորտի հանրահայտ դիզայներների վստահելի ու լավագույն գործընկերը: Իբրև գործարար կին Սիլվա Չաքմաքչյանը  բազում պարգևների է արժանացել` այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:  Տիկին Սիլվան նաև բարեգործությամբ է զբաղվում. «Լուռ բարերարուհի» Սիլվա Չաքմաքչյանն արժանացել է նաև «Կիլիկյան ասպետ» շքանշանին` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Տ.Տ. Արամ Առաջինի ձեռամբ` հայրենասեր հայուհու կողմից իր իսկ հիմնած «Գառնի» հաստատության միջոցով տարիներ շարունակ Առաջնորդարանին, Հայկական միությանը և հատկապես հայրենիքին ուղղված սրտաբուխ նվիրատվությունների համար։

Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում զրույց բարերար, գործարար կին, «Սիլվիաս Կոստյումս» (Silvia's Costumes) հագուստների պատրաստման սրահի հիմնադիր Սիլվա Չաքմաքչյանի հետ: Շեր, Դայանա Ռոս, Դոլի Փարթոն, Ջենիֆեր Լոպես, Մայքլ  Ջանեթ Ջեքսոններ, Ռիհաննա։

Այս հռչակավոր անունների հետ է աշխատում Սիլվա Չաքմաքչյանը,  նաև` համագործակցություն  «Ալիսան հրաշքների աշխարհում», «Oceans Eleven» ընկերությունների, հոլիվուդյան հարյուրավոր այլ հայտնի դերասանների, երգիչների, արվեստագետների,  ֆիլմերի, լասվեգասյան ու ճամփորդական նավերի շքեղ շոուների հետ: 

Հոլիվուդի սրտում գործող «Սիլվիաս Կոստյումս» (Silvia's Costumes) հագուստների պատրաստման սրահը շուրջ 30 տարի ապահովում է ամերիկյան շոու բիզնեսի փայլն ու շքեղությունը` հանդիսանալով ոլորտի հանրահայտ դիզայներների վստահելի ու լավագույն գործընկերը: Իբրև գործարար կին Սիլվա Չաքմաքչյանը  բազում պարգևների է արժանացել` այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:  

Տիկին Սիլվան նաև բարեգործությամբ է զբաղվում. «Լուռ բարերարուհի» Սիլվա Չաքմաքչյանն արժանացել է նաև «Կիլիկյան ասպետ» շքանշանին` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Տ.Տ. Արամ Առաջինի ձեռամբ` հայրենասեր հայուհու կողմից իր իսկ հիմնած «Գառնի» հաստատության միջոցով տարիներ շարունակ Առաջնորդարանին, Հայկական միությանը և հատկապես հայրենիքին ուղղված սրտաբուխ նվիրատվությունների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ далее