▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջազին կարելի է վերաբերվել ինչպես այբբենարանի. Ֆորշ

Life.panorama.am-ը գրում է, որ երգիչ, երգահան Ֆորշը իր ջերմ շնորհավորանքներն է հայտնել ջազմեն ընկերներին, ովքեր երեկ նշել են ջազի օրը: 

«Ջազի մեծ գիտակ չեմ ու ջազի հետ այնքան էլ սերտ կապեր չունեմ ի տարբերություն ընկերներիս այն մեծ բանակի, ովքեր լուրջ ջազմեններ եմ: Հայաստանի բոլոր ջազմեններին՝ իմ ընկերներին ողջունում և  շնորհավորում եմ պրոֆեսիոնալ տոնի առթիվ: Կարծում եմ, ցանկացած իրեն հարգող երաժիշտ չի կարող ջազին չվերաբերվել առհասարակ, քանի որ ջազից շատ արմատներ և հիմքեր են ստեղծվում, որոնք հետո ծաղկում են տարբեր երաժշատական ոճերում: Ջազին կարելի է վերաբերվել ինչպես այբբենարանի»,- նշեց երգիչն ու Հայաստանում ջազ լսող և չլսող  հասարակության մասին արտահայտվեց. «Ջազը, առհասարակ, ողջ աշխարհում ավելի քիչ տարածում ունի, ջազ լսողները ավելի քիչ են, քան մնացած, ցավոք սրտի, անորակ երաժշտության լսողենրը: Ջազը ավելի բարդ լսելի և ընկալելի երաժշտություն է, նրա հնչյունները ավելի շատ մտածելու տեղիք են տալիս, քան հաճույքի»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее