«Հակասությունները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի և տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի միջև խորանում են: Թեև Մարգարիտան Ջաղինյանի կադրն է և նրա շնորհիվ է հայտնվել այս աթոռին, սակայն սկսել է աշխատանքից ազատել Ջաղինյանի «մարդկանց»: Անգամ խոստացել է Հանրայինը «մաքրել» Ջաղինյանի կադրերից: Այս «խոստումները» ձայնագրել են և ներկայացրել ում որ հարկն է: Հանրայինում տնօրենի հանդեպ կուտակված դժգոհությունների ֆոնին ոչինչ չէր խանգարում Ջաղինյանին Մարգարիտային ազատել աշխատանքից, բայց մտերիմներն ասում են՝ «Ջազն ամաչում է» իր «սխալ կադրային քաղաքականության համար»»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում