▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջաղինյանը շփոթում է «պարկովշիկին» ու ոստիկանին. hraparak.am

hraparak.am-ը գրում է, որ Հանրային ռադիոյի  աշխատակիցներից տեղեկացել է, որ Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հրամանով տոներից առաջ աշխատանքից ազատվել է  Հանրային ռադիոյի անվանգության աշխատակիցը` միայն նրա համար, որ վերջինս ավտոկայանատեղիում իր մեքենայի համար կայանման տեղ չի պահել:

 

Աշխատակիցը ըմբոստացել է ասելով, որ ինքը ոչ թե ավտոկայանատեղիի աշխատակից է` «պարկովշիկ»,  այլ ոստիկան, ով հսկում է Հանրային ռադիոյի շենքի մուտքը: Նրանց միջև լեզվակռիվ է եղել, աշխատակիցը փորձել է բացատրել, թե որն է իր հիմնական պարտականությունները, բայց Ջաղինյանը չի ընկրկել և որոշումը չի փոխել:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее