▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջաղինյանական անհուն քծնանքի շրջանակներում

 

,,Ինքնարարում,,` բավական ճոռոմ ու հնարածին անվամբ հեռուստահաղորդման շրջանակներում զրուցում են երկու բանաստեղծներ: Մեկը նախկին բարձրաստիճան պաշտոնյան է, մյուսը՝ գործող պաշտոնյա: Խոսքը Հակոբ Մովսեսի եւ Հրաչյա Թամրազյանի մասին է:
Դե, ընկեր բանաստեղծներ են, սերնդակիցներ են, Հ. Մովսեսը հարց է տալիս, Թամրազյանն էլ պատասխանում է, որի ծննդյան 60-ամյակին է նվիրված  ,,Ինքնարարումը,,-ը:
Մինչ բանաստեղծական մտորումներին ծանոթանալը հեռուստաէկրանին տեսնում են փողոցում փակցված մի կայքի գովազդային վահանակը: Տխուր, ռաբիս, անբովանդակ մի կայք, որտեղից ամեն օր մարտնչող տգիտություն է ծորում:
Բանաստեղծները խոսում են վեհ, անանց արժեքների մասին, ինքնահիացումով հաստատում մեկը մյուսի կարծիքը, արծարծում են հավերժական թեմաներ ու խորանում-հասնում մինչեւ ,,հարասություններ,,…
Իսկ մինչ այդ, ինչպես նկատեցինք՝ մարտնչող տգիտությունը ցուցանող կայքի գովազդն էին ցուցադրում:
Բանաստեղծները հասել են փիլիսոփայական ընդհանրացումների, հատել մտածողության հնարավոր եւ անհնար սահմաները՝ ներշնչված զրուցելով բարձր արժեքների շուրջ:
Դե, մտածում ես հաղորդումն այդպես էլ կշարունակվի: Բայց ո՛չ: Հանկարծ հաղորդման շրջանակներում ցուցադրում են  Մատենադարան այցելած երկրի ղեկավարին պատկերող կադրեր, որտեղ տեսնում ենք բանաստեղծ-տնօրենի ,,մատների թաթերի վրա,, ձիգ ու զգաստ, հաճոյացող ու դեմքին ժպիտ նկարած կերպարանքը: 
 Այս կադրերը այնքան երկար են ձգվում, որ կարծես թե դրանով էլ ավարտվում է ,,Ինքնարարումը,,:
Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը երկու բանաստեղծների զրույցի ,,արանքում,,: 
Եվ ընդհանրապես, դեռ հարց է՝ Սերժ Սարգսյանը գիտի՞, որ իրեն էլ են ներգրավվել բանաստեղծական զրույցի մեջ:
Նման հաղորդում կարող է պատրաստվել եւ եթեր հեռարձակվել միայն Հանրային հեռուստաընկերության պատվերով՝ երկրի ղեկավարի հանդեպ ջաղինյանական անհուն քծնանքի շրջանակներում:
Մերի Նահապետյան

«Ինքնարարում»` բավական ճոռոմ ու հնարածին անվամբ հեռուստահաղորդման շրջանակներում զրուցում են երկու բանաստեղծներ:

Մեկը նախկին բարձրաստիճան պաշտոնյան է, մյուսը՝ գործող պաշտոնյա: Խոսքը Հակոբ Մովսեսի եւ Հրաչյա Թամրազյանի մասին է:

Դե, ընկեր բանաստեղծներ են, սերնդակիցներ են, Հ. Մովսեսը հարց է տալիս, Թամրազյանն էլ պատասխանում է, որի ծննդյան 60-ամյակին է նվիրված  «Ինքնարարումը»-ը:

Մինչ բանաստեղծական մտորումներին ծանոթանալը հեռուստաէկրանին տեսնում են փողոցում փակցված մի կայքի գովազդային վահանակը:

Տխուր, ռաբիս, անբովանդակ մի կայք, որտեղից ամեն օր մարտնչող տգիտություն է ծորում:

Բանաստեղծները խոսում են վեհ, անանց արժեքների մասին, ինքնահիացումով հաստատում մեկը մյուսի կարծիքը, արծարծում են հավերժական թեմաներ ու խորանում-հասնում մինչեւ «հարասություններ»…

Իսկ մինչ այդ, ինչպես նկատեցինք՝ մարտնչող տգիտությունը ցուցանող կայքի գովազդն էին ցուցադրում:

Բանաստեղծները հասել են փիլիսոփայական ընդհանրացումների, հատել մտածողության հնարավոր եւ անհնար սահմաները՝ ներշնչված զրուցելով բարձր արժեքների շուրջ:

Դե, մտածում ես հաղորդումն այդպես էլ կշարունակվի:

Բայց ո՛չ:

Հանկարծ հաղորդման շրջանակներում ցուցադրում են  Մատենադարան այցելած երկրի ղեկավարին պատկերող կադրեր, որտեղ տեսնում ենք բանաստեղծ-տնօրենի «մատների թաթերի վրա» ձիգ ու զգաստ, հաճոյացող ու դեմքին ժպիտ նկարած կերպարանքը:  

Այս կադրերը այնքան երկար են ձգվում, որ կարծես թե դրանով էլ ավարտվում է «Ինքնարարումը»:

Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը երկու բանաստեղծների զրույցի «արանքում»: 

Եվ ընդհանրապես, դեռ հարց է՝ Սերժ Սարգսյանը գիտի՞, որ իրեն էլ են ներգրավվել բանաստեղծական զրույցի մեջ:

Նման հաղորդում կարող է պատրաստվել եւ եթեր հեռարձակվել միայն Հանրային հեռուստաընկերության պատվերով՝ երկրի ղեկավարի հանդեպ ջաղինյանական անհուն քծնանքի շրջանակներում:

 


Հեղինակ`

Մերի Նահապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее